''AN-Construction'' նախագծային օֆիսը գործում է 2016 թվականից՝ առաջարկելով համալիր նախագծային լուծումներ շինարարության ոլորտում։ Գործունեության ընթացքում իրականացվել են բազմատեսակ և տարբեր բարդության նախագծեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում, ներառյալ հասարակական, կրթական, բնակելի, արտադրական և ինժեներական նշանակության օբյեկտներ։
Օֆիսը ձևավորվել է որպես մասնագիտացված թիմ, որը համախմբում է փորձառու ճարտարապետների, կոնստրուկտորների և ինժեներների, ապահովելով նախագծերի մշակման ամբողջական շղթան՝ նախնական գաղափարից մինչև աշխատանքային փաստաթղթերի պատրաստում։ Մեր աշխատանքում կարևոր տեղ են զբաղեցնում տեխնիկական հիմնավորվածությունը, նորմատիվ համապատասխանությունը և նախագծային լուծումների իրագործելիությունը իրական շինարարական պայմաններում։
''AN-Construction''-ը իրականացնում է հետևյալ ծառայությունները՝
·ճարտարապետական նախագծում և տարածական լուծումների մշակում
·կոնստրուկտորական հաշվարկներ և նախագծեր
·աշխատանքային նախագծերի և մանրամասն գծագրերի պատրաստում
·նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում համալիր նախագծում՝ ճարտարապետական և կոնստրուկտորական մասերի համադրմամբ
·ինժեներական գծագրերի նախագծում:
Բոլոր նախագծերը մշակվում են գործող պետական և միջազգային նորմատիվների համաձայն՝ հաշվի առնելով սեյսմիկ պայմանները, անվտանգության պահանջները, ֆունկցիոնալությունը և շինարարական տնտեսագիտական նպատակահարմարությունը։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև պատվիրատուի պահանջներին, նախագծի տեխնիկական առաջադրանքին և օբյեկտի շահագործման առանձնահատկություններին։
''AN-Construction''-ի մոտեցումը հիմնված է ճշգրիտ հաշվարկի, մասնագիտական պատասխանատվության և երկարաժամկետ արդյունքի վրա։ Մենք կարևորում ենք ոչ միայն ճարտարապետական արտահայտչականությունը, այլև կոնստրուկտորական հուսալիությունը, ինչը թույլ է տալիս ստեղծել կայուն, անվտանգ և արդյունավետ լուծումներ։
Տարիների ընթացքում կուտակված փորձը, իրականացված նախագծերի բազմազանությունը և համագործակցությունը տարբեր պատվիրատուների հետ մեզ հնարավորություն են տալիս վստահորեն իրականացնել տարբեր մասշտաբի և բարդության նախագծեր՝ ապահովելով բարձր որակ և ժամանակին արդյունք։
Սիրով՝ AN-Construction: